Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

«Ծառերի ճիճուները վնաս չեն. մարդաճիճուներն են վնաս»․ Հմայակ Հովհաննիսյան

17:30, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
«Ծառերի ճիճուները վնաս չեն. մարդաճիճուներն են վնաս»․ Հմայակ Հովհաննիսյան

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծառերի ճիճուները վնաս չեն: Բնական երևույթ է: Մարդաճիճուներն են վնաս, քանզի նրանց պատճառով Հյուսիսային պողոտայի նման անծառ ու անկանաչ փողոցներ ունեցանք: Խայտառակություն է այն, ինչ արեցին քաղաքի բուսականության հետ: Օպերայի շրջակայքի բոլոր գազոնները վերացրեցին, ծառերը չորացրեցին... Ապրի Հայկոն, որ իմ ահազանգից հետո՝ նույն օրը, անձամբ եկավ Սարյանի պուրակ, համոզվեց իմ հարցադրումների հիմնավորվածության մեջ ու դադարեցրեց ծառերի վայրագ «էտումը», ինչպես նաև այգում կասկածելի շինարարական գործունեությունը:
     Էն հաստագլուխ Տարոնը նման ահազանգերին ուշադրություն չէր դարձնում: Տարբերությունն ակնհայտ է: Այլ հարց է, որ կամո արեյանները մնում են քաղաքապետարանում և զբաղված են սաբոտաժով՝ վնասարարությամբ, նպատակ ունենալով հեղինակազրկել Հայկ Մարությանին երևանցիների աչքում: Քաղաքացիներն՝ իրենց սրտացավությամբ, բացթողումների, թերությունների մասին ահազագերով, պետք է օգնեն քաղաքապետին իրավիճակին լիովին տիրապետելու և մեր մայրաքաղաքում կարգ ու կանոն հաստատելու հարցում»:

| | |
2211 | 0
Facebook
COMMENT.am