Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերը` ըստ #Forbes-ի

15:45, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերը` ըստ #Forbes-ի

Ամերիկյան Forbes հանդեսը հրապարակել է 100 ամենաթանկ ապրանքանիշերի ամենամյա վարկանիշային աղյուսակը, որը կրկին՝ ինչպես և նախորդ տարի գլխավորում է Apple-ը (241,2 միլիարդ դոլար):

Երկրորդ հորիզոնականում Google-ն է՝ 207․5 միլիարդ դոլարով, Microsoft-ը (162․9 մլրդ դոլար), Amazon-ը (135․4 մլրդ դոլար) և Facebook-ը (70․3 մլրդ դոլար)։ Դրանց հաջորդում են Coca-Cola-ն, Disney-ը, Samsung-ը, Louis Vuitton-ը և McDonald's-ը։ Ամերիկյան Netflix կորպորացիայի ապրանքանիշի արժեքն այս տարվա ընթացքում աճել է 72%-ով և կազմել 26․7 միլիարդ դոլար։ Նախորդ տարի Toyota-ն նույնպես հայտնվել էր առաջին տասնյակում, սակայն այս տարի կորցրել է իր արժեքի 7%-ը և այժմ զբաղեցնում է ցանկի ընդամենը 11-րդ տեղը: Ցանկից դուրս են եկել Phillips, Hewlett Packard Enterprise և Kellogg’s ապրանքանիշերը։

8422 | 0
Facebook