Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է

14:30, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Իտալիայում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է

Իտալիայի Սենատը հաստատել է կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու կառավարության առաջարկը, հաղորդում է ANSA-ն: Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 15-ը, չնայած սպասվում էր, որ այն կերկարաձգվի մինչև հոկտեմբերի 31-ը: Որոշմանը կողմ է քվեարկել 157 սենատոր, դեմ՝ 125-ը, ևս երեք խորհրդարանական ձեռնպահ է մնացել:

Քվեարկությունից առաջ սենատորներին կոչով հիմել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: Նա նշել է, որ արտակարգ դրության երկարաձգումն անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսը շարունակում է տարածվել երկրում։
     Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 246 488 դեպք, զոհերի թիվը պաշտոնական տվյալներով կազմում է 35 123 մարդ, ապաքինվել է 198 756 բուժառու։

7841 | 0
Facebook