Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

«Դուք անգամ չեք ցավակցել անմեղ զոհերի ընտանիքներին»․ Ժաննա Ալեքսանյան

14:00, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
«Դուք անգամ չեք ցավակցել անմեղ զոհերի ընտանիքներին»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ Դավիթ Ավետիսյան, հանուն ձեր տղայի ՍԴ թեկնածու առաջադրման, չարժե ժխտել ու մերժել իրողությունները: Մարտի 1-ի, առավելևս մարդկային զոհերի մասին խոսվել է անցած բոլոր 12 տարիներին (և ոչ թե 16): Ամենավերջինը դեպքերի 10-ամյա տարելիցին ԱԺ լսումներն էին՝ հեղափոխությունից օրեր առաջ: Ձեր՝ նման հայտարարությունից հետո, ես հասկանում եմ, որ դուք չեք տեսել և չեք լսել մեր երկիրը վարկաբեկող և ժողովրդավարությունից հեռացնող այդ դեպքերը: Բայց առավել կարևոր է մարդկային ֆակտորը, այն, որ զոհերի հարազատներն ու ընտանիքները մեր կողքին են և նման հայտարարությունները անարգում են նրանց: Դուք եղել եք մեր երկրում արդարադատության համակարգի առանցքային դեմքերից մեկը և որևէ ներդրում չունեք գործի բացահայտման հարցում: Վստահ եմ, անգամ չեք ցավակցել անմեղ զոհերի ընտանիքներին: Դեռ ուշ չէ, հիմա կարող եք ցավակցել մարդկանց»։

| | |
3118 | 1
Facebook