Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Որքա՞ն կարժենան #COVID_19-ի դեմ պատվաստանյութերը․ #FT

12:50, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Որքա՞ն կարժենան #COVID_19-ի դեմ պատվաստանյութերը․ #FT

Հայազգի գործարար Նուբար Աֆեյանին պատկանող ամերիկյան Moderna ընկերությունը մտադիր է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի գինը սահմանել 50-60 դոլար (2 դեղաչափ)․ յուրաքանչյուր դեղաչափի գինը կկազմի մոտավորապես 25-30 դոլար, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով ընկերության մոտ կանգնած աղբյուրներին։ Միևնույն ժամանակ, այլ ընկերություններ, որոնք մշակում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր, փորձում են այն վաճառել ավելի ցածր գնով: Ի տարբերություն Moderna-ի՝ ամերիկյան Pfizer-ն ԱՄՆ կառավարության հետ համաձայնել է պատվաստանյութի 2 դեղաչափը վաճառել 39 դոլարով։ Գերմանական BioNTtech-ը, որը նախորդ շաբաթ համաձայնության է եկել ԱՄՆ իշխանությունների հետ պատվաստանյութի մատակարարման վերաբերյալ, պատվաստանյութը գնահատել է 19,5 դոլարի սահմաններում: Բրիտանա-շվեդական AstraZeneca Plc ընկերությունը, որը համաձայնել է պատվաստանյութը մատակարարել Նիդերլանդներին, Գերմանիային, Ֆրանսիային և Իտալիային, գինը սահմանել է 3-4 դոլար:

9461 | 0
Facebook