Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քանյե Ուեսթն առաջադրվել է Նյու Ջերսի նահանգից

12:00, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
Քանյե Ուեսթն առաջադրվել է Նյու Ջերսի նահանգից

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն առաջադրվել է Նյու Ջերսի նահանգից որպես անկախ թեկնածու՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ պետական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկությունից։

Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի 43-ամյա թեկնածուն դեռևս չի ձևակերպել իր նախընտրական կարգախոսը:
     Երաժիշտը նահանգում հավաքել է 1327 ստորագրություն, ինչը նրան թույլ է տալիս որպես անկախ թեկնածու հանդես գալ: Նա նաև դիմել էր Օկլահոմա, Իլինոյս, Հարավային Կարոլինա և Միսուրի նահանգներում գրանցվելու համար, սակայն գրանցվելու վերջնաժամկետը լրացել էր։

7400 | 0
Facebook