Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Instagram-ը #TikTok-ի բլոգերներին գումար է առաջարկում՝ նոր հարթակում հանդես գալու համար

01:05, հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ.
#Instagram-ը #TikTok-ի բլոգերներին գումար է առաջարկում՝ նոր հարթակում հանդես գալու համար

Instagram-ը դրամական պարգևներ է առաջարկել չինական TikTok հավելվածում հանդես եկող հանրաճանաչ բլոգերներին՝ իրենց հետևորդներին «Instagram Reels» կոչվող նոր հարթակում ներգրավելու համար, գրում է The Wall Street Journal-ը:

Աղբյուրի համաձայն, այն բլոգերները, որոնք ունեն միլիոնավոր հետևորդներ, կարող են «հարյուր հազարավոր դոլարներ» ստանալ «Instagram Reels»-ին միանալու և նոր հարթակում լսարան ներգրավելու համար:

Նման քայլը, ըստ թերթի, խոսում է այն մասին, որ «Instagram Reels»-ը կդառնա TikTok-ի մրցակիցը: Նման ճնշումներին դիմագրավելու համար, TikTok-ն անցած շաբաթ հայտարարել է 200 միլիոն դոլար ֆոնդի ստեղծման մասին` իր պլատֆորմի օգտատերերին աջակցելու համար:

6667 | 0
Facebook