Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

«Վա՜յ, էս ի՜նչ անհարմար բան ստացվեց». Արման Աբովյան

23:45, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
«Վա՜յ, էս ի՜նչ անհարմար բան ստացվեց». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վա՜յ, էս ի՜նչ անհարմար բան ստացվեց։
     Փաստորեն, մարդիկ, որ կտրականապես դեմ էին Ստամբուլյան կոնվենցիային, իսկ ավելի հստակ` այդ գենդերային խեղկատակությանը, ճիշտ էին։
     Հետաքրքիր է, որ նույնիսկ սուպեռ տոլերանտ «դրսերում» 11 պետություն հրաժարվում են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, իսկ որոշ պետություններ, որոնք վավերացրել էին, արդեն փորձում են դուրս գալ «ստամբուլյանից»։
     Եվ այսպես, Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնեց Զյոբրոն հայտարարել է, որ պետք է հետ կանչվի Լեհաստանի` Ստամբուլյան կոնվենցիայի ներքո դրած վավերացման ստորագրությունը, քանզի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններն իրենց մեջ պարունակում են այնպիսի դրույթներ, որոնք ՎՆԱՍԱԿԱՐ ԵՆ։
     Մասնավորապես` Լեհաստանի արդարադատության նախարարը ընգծել է, որ անթույլատրելի է համարում դպրոցներում անցկացնել կասկածելի «գենդերային» դասընթացներ և առ հասարակ սույն կոնվենցիան վտանգում է ընտանիքների բարոյահոգեբանական առողջությունը։ Կրկնեմ, սա ասում է տարատեսակ լիբերալ «պռադվինուտիների» կողմից այդքան սիրված եվրոպական պետության արդարադատության նախարարը։
     Տեսնես հիմա ի՞նչ կասեն մեր տեղական արտադրության «գենդերչիստները» և ուլտրանեոսուպերգիպեր ֆեմինիստները))))
     ՀԳ
     Իրականում ասել եմ և կասեմ` Ստամբուլյան կոնվենցիան կանանց իրավունքների պաշտպանության և բռնության դեմ պայքարի նպատակ չունի, ամեն «իմպրտնի» փաստաթուղթ չի, որ բովանդակային առումով համապատասխանում է իր ամպագոռգոռ անվանը։
     Հայաստանի բոլոր քաղաքացիների իրավունքները պետք է անվերապահորեն պաշտպանվեն (կապ չունի ոչ ազգությունը, ոչ սեռը, ոչ տարիքը, ոչ սոցիալական վիճակը), բայց միայն մեր ազգային օրենսդրության շրջանակներում առանց որևէ արտաքին պարտադրման և կասկածելի պարտավորությունների»։

| | |
4698 | 0
Facebook