Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վաղն ԱԺ-ում հանդիպում ենք «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների հետ». Ա. Կոստանյան

23:30, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
«Վաղն ԱԺ-ում հանդիպում ենք «Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների հետ». Ա. Կոստանյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղն առավոտյան ժամը 11:00-ին` Ազգային ժողովում, երեք խմբակցությունների պատգամավորների ներկայությամբ հանդիպում ենք #ՊահանջատերԴիմորդ նախաձեռնության անդամների հետ` քննարկելու նրանց կողմից ներկայացվելիք առաջարկները և հետագա հնարավոր քայլերը։

Այս հարցը պետք է ունենա օբյեկտիվ, արդար և պահանջատեր դիմորդների համար ընդունելի լուծում, քանի որ հենց այս տարի թագավարակով պայմանավորված, ինչպես նաև նախարարության կայացրած` բազմակողմանի չհաշվարկված որոշումների արդյունքում տուժել են հենց այս երեխաները, այդ իսկ պատճառով լիազոր մարմնի կողմից կայացվելիք հետագա որոշումները պետք է բխեն հենց այս դիմորդների շահերից և հօգուտ նրանց` հաշվի առնելով մի քանի պարզ սխալ, որ արվել է նախարարության կողմից.
     - մեկ քննություն հանձնելու կարգը, ընդ որում օրենքի ակնհայտ ու կոպիտ խախտմամբ,
     - 2-ից ավելի հայտագրման կարգը, այն դեպքում, երբ թե վճարովիի և թե անվճարի դեպքում առաջնայնություն տրվում է միայն առաջին հայտին։ Այս դեպքում կորում է 2ից ավելի հայտեր ներկայացնելու տրամաբանությունը։

ԱԺ բոլոր հանձնաժողովներին նախապես տեղեկացնել է վաղվա հանդիպման մասին, ըստ այդմ ցանկացած պատգամավոր ազատորեն կարող է ներկա գտնվել քննարկմանը։

Գիտելիքը երբե'ք չպետք է ստորադասել»։

2808 | 0
Facebook