Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մոծակների դեմ պայքարի պարզ միջոց

01:10, կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ.
Մոծակների դեմ պայքարի պարզ միջոց

Այս միջոցը էկոլոգիապես բնական է և բացարձակապես անվտանգ, չի առաջացնում որևէ ալերգիկ ռեակցիա։ Ի տարբերություն մասնագիտացված միջոցների, որոնք պետք է անընդհատ թարմացնել, այս միջոցն ավելի մատչելի է և արդյունավետ։
     Հարկավոր է վերցնել մեխակի եթերայուղ: Այն վաճառվում է ցանկացած դեղատանը։ Մոծակների դեմ սա 100% արդյունավետ միջոց է և կբավականացնի երկար ժամանակ, քանի որ օգտագործվում է մի քանի կաթիլ։
     Հարկավոր է նաև 100% բուսական յուղ։ Օրինակ կարելի է վերցնել ձիթապտղի յուղը, քանի որ այն ունի նաև խոնավեցնող հատկություն: Արդյունքում մեկ բաղադրիչը վանում է մոծակներին, իսկ մյուսը խոնավեցնում մաշկը։
     Հարկավոր է վերցնել հարմարավետ տարրա և ավելացնել 5մլ ձիթապտղի յուղ, այնուհետև 3 կաթիլ մեխակի եթերայուղ: Ապա խառնել այն և միջոցը պատրաստ է: Համապատասխանաբար կարելի է ավելացնել ծավալը, ինչպես նաև մեխակի եթերայուղը ավելացնել՝ 4-6 կաթիլ, եթե հոտը ձեզ համար տհաճ չէ։
     Այս քանակությունը բավարարում է մոտ մեկ շաբաթ։ Բայց ամեն ինչ հարաբերական է և կախված է նրանից, թե որքան հաճախ եք օգտագործում այն մոծակների դեմ:
     Օգտագործման եղանակը ևս շատ պարզ է՝ մատներով վերցնում ենք մի քիչ խառնուրդից և քսում մաշկի բաց հատվածների վրա։ Հարկավոր չէ քսել դեմքին, կարելի է մի փոքր պարանոցի հատվածում տարածել։
     Մեծահասակների համար այս միջոցը հարմար է և բացարձակապես անվնաս։ Սակայն երեխաների (1-3 տարեկան) մաշկը նուրբ է և նրանց համար միջոցը անհամապատասխան է։ Սակայն կա անվտանգ ելք.
     Կարող եք պատրաստել կտորից ապարանջաններ ձեռքերի, ոտքեր և պարանոցի համար, և արդեն դրանց վրա քսել մոծակների դեմ միջոցը:
     Ցանկալի չէ օգտագործել հագուստի վրա, քանի որ հետագայում շատ դժվար կլինի հեռացնել յուղը։

Մոծակների դեմ պայքարի պարզ միջոց
Մոծակների դեմ պայքարի պարզ միջոց
Մոծակների դեմ պայքարի պարզ միջոց
Մոծակների դեմ պայքարի պարզ միջոց
Մոծակների դեմ պայքարի պարզ միջոց
Մոծակների դեմ պայքարի պարզ միջոց
9079 | 0
Facebook