Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Իրադարձություններ

Պաշտպանները միջնորդեցին վերացնել Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը

16:15, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Պաշտպանները միջնորդեցին վերացնել Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդեց նրա գույքի վրա դրված կալանքը հանել։ Նույնատիպ միջնորդությամբ հանդես եկավ նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը։ «Դո՛ւք եք առաջինը ճանաչել Ռոբերտ Քոչարյանի սեփականության իրավունքի խախտումը»,- միջնորդությունը ներկայացնելիս այս մասին դատավորին հիշեցրեց Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Պաշտպանները միջնորդեցին վերացնել Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը
| | |
1008 | 0
Facebook
COMMENT.am