Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Իրադարձություններ

Դատարանը մերժեց Խաչատուրովի պաշտպանի կողմից իր պաշտպանյալի՝ սահմանը լքելու վերաբերյալ միջնորդությունը

14:25, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Դատարանը մերժեց Խաչատուրովի պաշտպանի կողմից իր պաշտպանյալի՝ սահմանը լքելու վերաբերյալ միջնորդությունը

Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի պաշտպանը խնդրեց դատարանին թույլ տալ, որ իր պաշտպանյալը երկու օրով լքի ՀՀ սահմանը՝ նշելով, որ Խաչատուրովի ծնողները և եղբայրը հուղարկավորված են Վրաստանում, իսկ նա 2019 թվականի նոյեմբերից հետո այնտեղ չի եղել։

Դատարանը մերժեց սույն խնդրանքը՝ նշելով, որ ՀՀ ժամանող անձանց համար սահմանված է 14-օրյա մեկուսացում, որը կխոչընդոտի ամբաստանյալի դատարան ներկայանալուն, և այս պահին նպատակահարմար չէ, որ Խաչատուրովը լքի ՀՀ սահմանը։

| | |
1035 | 0
Facebook