Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»․ Քրիստ Հովսեփյան

05:20, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
«Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»․ Քրիստ Հովսեփյան

«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարոն Փաշինյան, ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդիրը պետք է լուծվի հեղափոխության տրամաբանության շրջանակում։ Կառավարությունը ՍԴ-ի դատավոր է առաջարկում այն մարդուն, որի հայրը եղել է Սերժ Սարգսյանի դատական ապարատի վերահսկողներից մեկը։ Կառավարության այս որոշումը հարված է ոչ միայն հեղափոխությանը, այլ նաև ուղղակի անարգանք է 2008 թվականի մարտյան իրադարձություններից հետո ապօրինի ազատազրկվածների և զոհերի ծնողների հանդեպ։ Հեղափոխության արժեքները պահպանել է պետք։ ՍԴ-ի դատավոր եթե ընտրվի տվյալ անձը, մենք արդեն կկորցնենք հեղափոխության սպասումները և հույսերը։ ՍԴ-ն երբեք չպետք է լինի նախկին ռեժիմին սպասարկող ուժերի ազդեցության տակ»։

9132 | 0
Facebook