Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

«Հարությունյանի նախապատվությունները փոխվել են». Տիգրան Գրիգորյան

03:20, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
«Հարությունյանի նախապատվությունները փոխվել են». Տիգրան Գրիգորյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ առաջ Արայիկ Հարությունյանի գլխավոր առավելությունը իշխանական էլիտայի այլ գործիչների նկատմամբ այն էր, որ նա իր շրջապատում պահում էր բավականին լավ կրթություն ստացած ու ժամանակակից թրենդերին հետևող երիտասարդների, որոնք ժամանակ առ ժամանակ ծանոթացնում էի նրան քաղաքագիտական և տնտեսագիտական գրականության նորույթներին, երբեմն էլ ադեկվատ խորհուրդներ էին տալիս։

Սակայն վերջին տարիներին Հարությունյանի նախապատվությունները փոխվել են։ Եզակի կիրթ մարդկանց տեղը զբաղեցրել են տարբեր տրամաչափի ձայն բերողներ։ Դրա արդյունքում նրա պահվածքն էլ է ավելի ոչ ադեկվատ դարձել։ Շրջապատի լճացումը նպաստել է նաև իր լճացմանը»:

| | |
2469 | 0
Facebook
COMMENT.am