Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

«Սահմանապահ բնակիչներին տրվող արտոնություններն առաջարկում ենք երկարացնել ևս 3 տարով»․ Ս․ Գաբրիելյան

12:10, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
«Սահմանապահ բնակիչներին տրվող արտոնություններն առաջարկում ենք երկարացնել ևս 3 տարով»․ Ս․ Գաբրիելյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սահմանապահ, կողքիդ ենք
     Օրենսդրական նախագիծ. առաջիկա երեք տարում ևս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած

  • 50% էլեկտրաէներգիան
  • 50% բնական գազը
  • 50% ոռոգման ջուրը

ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կվճարի սահմանապահի

  • 100% հողի հարկը
  • 100% գույքահարկը

ԱՅՍՈՒՀԵՏ սահմանապահ աշակերտներին դասագրքերը կտրվեն

  • 50% զեղչված կամ
  • ԱՆՎՃԱՐ

Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները, օրենքի ուժով

  • 100% կվերականգնվեն անվճար (աշխ. սկսվել են)
  • Սպանված գյուղ. և/կամ մթերատու կենդանիների համար կտրվի 100% փոխհատուցում
  • Աստված մի արասցե, վիրավորվելու հետևանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում՝ միանվագ 1-3 մլն դրամ + անվճար բուժօգնություն
  • 5 մլն դրամ զոհվածի ընտանիքին

Սիրելի հայրենակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ կառավարության քննարկումներից հետո արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել իմ և Սիփան Փաշինյանի հեղինակած օրենսդրական նախագիծը։ Օրենքի այս լրացումներն ու փոփոխությունները հակառակորդի ուղիղ նշանառության տակ գտնվող շուրջ 36 բնակավայրերում ապրողներին հնարավորություն կտա մինչև 2024թ հունվարի մեկը պետությունից ստանալ վերոնշյալ աջակցությունները։
     Հ.Գ. գործընկերներ այլ պատգամավորի հետ այս պահին աշխատում ենք ուսման վարձերը և մանկապարտեզները փոխհատուցելու տարբերակների վրա»:

| | |
884 | 0
Facebook