Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպան պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ #TheGuardian

14:00, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Եվրոպան պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ #TheGuardian

Եվրոպական երկրները պատրաստվում են կորոնավիրուսի երկրորդ ալիքին և քննարկում են նոր սահմանափակումների հարցը, գրում է The Guardian-ը:
     «Վարակի նոր բռնկումները գնալով ավելի իրական են դարձնում սահմանափակող միջոցառումներին վերադառնալու հեռանկարը: Եվ այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ միլիոնավոր մարդիկ, գտնվելով արձակուրդում, ճանապարհորդում են Եվրոպայով»,- գրում է թերթը: Օրինակ, Կատալոնիայի իշխանությունները հնարավոր է վերադառնան սահմանափակումներին, եթե անհնար լինի 10 օրվա ընթացքում վերահսկել կորոնավիրուսի բռնկումը:
     Գերմանիայում առողջապահական ոլորտի պաշտոնյաները նշել են, որ լրջորեն անհանգստացած են վերջին երկու շաբաթների ընթացքում վարակվածների թվի աճով:
     Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը կոչ է անում զգուշություն ցուցաբերել՝ հատկապես երիտասարդների շրջանում:
     Բելգիան չի բացառում, որ երկիրը կարող է երկրորդ անգամ «ամբողջովին արգելափակվել»:

8837 | 0
Facebook