Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

«Արդեն 3-րդ անգամ ադրբեջանական ակտիվությունը համընկնում է Ամուլսարում հակահայկական ակտիվության հետ». Վ. Ավագյան

02:10, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2020 թ.
«Արդեն 3-րդ անգամ ադրբեջանական ակտիվությունը համընկնում է Ամուլսարում հակահայկական ակտիվության հետ». Վ. Ավագյան

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն երկրորդ անգամ ադրբեջանական ակտիվությունը համընկնում է Ամուլսարում հակահայկական ակտիվության հետ:

Հիշեցնեմ, որ «Լիդիան»-ում թուրք բաժնետերեր կան, մասամբ երևացող, մասամբ էլ, վստահաբար, չերևացող:

Մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամեն ինչ անում է՝ թուրքական «Լիդիան»-ի շահերը իրացնելու և հայ ժողովրդին Ջերմուկում ոչնչացնելու համար:

Կարծում եմ, եթե Ջերմուկում թուրքական սադրանքները շարունակվեն տեղի բնակչությունն, ինքնապաշտպանության և թշնամու գործակալներին զինաթափելու նկատառումներից ելնելով, անցնելու է քաղաքացիական ձերբակալությունների: Վստահ եմ նաև, որ Երևանում հազարավոր քաղաքացիներ միանալու են հանցագործների չեզոքացման գործողություններին...

Այս իրադարձությունները, իրավամբ, նշանակելու են, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այլևս լեգիտիմ չէ»:

| | |
2126 | 0
Facebook
COMMENT.am