Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.

Իրադարձություններ

Յուրաքանչյուր տարի այս հիվանդությունը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում

10:40, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Յուրաքանչյուր տարի այս հիվանդությունը հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում

Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ԱՀԿ-ի տվյալներով` ամբողջ աշխարհում 325 միլիոն մարդ ապրում է քրոնիկական հեպատիտ Բ-ով և Ց-ով: Եվրոպական տարածաշրջանում լյարդի ցիռոզի և քաղցկեղի գլխավոր պատճառ հանդիսացող հեպատիտ Բ-ով և Ց-ով ապրում է համապատասխանաբար 15 մլն և 14 մլն մարդ: Յուրաքանչյուր տարի այդ հիվանդությունները հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում: Իսկ մահերը կարելի է կանխել ժամանակին թեստավորման և բուժման, ինչպես նաև հեպատիտ Բ-ի դեպքում` պատվաստման օգնությամբ:

Հայաստանում հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները ներդրվել են 1999 թվականին, որից հետո սկսել է դիտվել վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության կտրուկ նվազում: Եթե մինչև հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների իրականացումը` և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր հիվանդացության համաչափ նվազում, ապա պատվաստումների ներդրումից հետո, հատկապես՝ մանկական բնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ: 2019 թվականին 0-14 տարեկան երեխաների շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել:

Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորհրդով այսօր մեկնարկում է «Մի՛ գուշակիր, հետազոտվի՛ր» արշավը` նպատակ ունենալով հանրային ուշադրությունը կենտրոնացնել իրականացվող գործընթացի վրա՝ լայն և թիրախային լսարան ձևավորելու համար։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Թեստավորում կարող եք անցնել հետևյալ պոլիկլինիկաներում՝

1. Թիվ 22 պոլիկլինիկա

2. Թիվ 12 պոլիկլինիկա

3. Թիվ 19 պոլիկլինիկա

4. Թիվ 13 պոլիկլինիկա

5. Նոր Արեշ պոլիկլինիկա

6. Թիվ 4 պոլիկլինիկա

7. Թիվ 5 պոլիկլինիկա

8. Թիվ 8 պոլիկլինիկա

9. Կարմիր Բլուր պոլիկլինիկա

10. Թիվ 15 պոլիկլինիկա

11. Թիվ 17 պոլիկլինիկա

12. Գրիգոր Նարեկացի պոլիկլինիկա

13. Նոր Արաբկիր պոլիկլինիկա

14. Արշակունյաց պոլիկլինիկա

15. Սարի թաղ պոլիկլինիկա:

| | |
2755 | 0
Facebook
COMMENT.am