Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Վարչապետի խոսնակի դեմ դատական մի քանի հայց կա. «Հրապարակ»

09:00, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Վարչապետի խոսնակի դեմ դատական մի քանի հայց կա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանը 2 տարվա ընթացքում 2 մամուլի խոսնակ է փոխել (Արման Եղոյան և Վլադիմիր Կարապետյան)։ Հիմա Մանե Գևորգյանն է, որը, ի տարբերություն նախորդների, հաճախ է քաղաքական հայտարարություններ անում՝ օգտվելով փաշինյանական «օդից կախված լուրերի» հնարքից։ Նա անդրադարձել է բազմաթիվ գործիչների, նրանցից մի քանիսը դատական հայց է ներկայացրել խոսնակի և նրա ղեկավարի դեմ։ «Դատալեքս»-ից տեղեկացանք, որ մի դեպքում հայցվորը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է՝ որդիների՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների հետ։ Հայցը դատարանն ընդունել է վարույթ, գործը քննելու է դատավոր Սարգիս Երիցյանը՝ Սերգո Երիցյանի որդին։ Նիստը կկայանա հուլիսի 31-ին։ Մյուս հայցվորը «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանն է։ Այս հայցը ևս վարույթ է ընդունվել, մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին, նիստի օրը դեռ հայտնի չէ։ Երկու հայցով էլ պահանջում են հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները»:

Մանրամասները՝ թերթի համարում։

| | |
2905 | 0
Facebook