Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Ինչպե՞ս է ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը հայտնվել Փաշինյանի տեսադաշտում․ «Հրապարակ»

08:50, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Ինչպե՞ս է ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը հայտնվել Փաշինյանի տեսադաշտում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Բոլորին հետաքրքրում է, թե վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահի որդին՝ Վահրամ Ավետիսյանն ինչպես է հայտնվել Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում, և ինչու են որոշել նրան ներկայացնել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, քանզի մինչ այդ տարբեր անուններ էին շրջանառվում, որոնց թվում նրա անունը չկար։ Մեծ հաշվով, Ավետիսյանը Ռուստամ Բադասյանի առաջ քաշած թեկնածուն է, սակայն մի տեղեկություն դուրս է մնացել հանրության ուշադրությունից։ Բանն այն է, որ արդարադատության նախկին փոխնախարար, այժմ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը, որը, ըստ որոշ լուրերի, զբաղված է վարչապետի հրահանգները մինչև դատական համակարգ իջեցնելով և համակարգի կուրացիայով, երկար տարիներ եղել է Վահրամ Ավետիսյանի հոր՝ Դավիթ Ավետիսյանի օգնականը»։

Մանրամասները՝ թերթի համարում։

| | |
3432 | 0
Facebook