Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Փաշինյանը ոստիկանապետի հետ մեծ խնջույքի է մասնակցել, նաև ասել է՝ ինչպես ջրից չոր դուրս գալ․ «Հրապարակ»

08:45, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
Փաշինյանը ոստիկանապետի հետ մեծ խնջույքի է մասնակցել, նաև ասել է՝ ինչպես ջրից չոր դուրս գալ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հուլիսի 24-ին «Ծիրանի» ռեստորանային համալիրում բազմամարդ խնջույք կազմակերպելու համար ՀՀ ոստիկանապետը ոչ միայն չի պատժվի, այլև երեկ վարչապետի հետ հայրենի Իջևանում մեծ խնջույքի է մասնակցել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր մանկության ընկեր, ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ծննդավայրում նշել են Վարդավառը, Իջևանում այն ավելի ուշ են նշում, ապա միասին օրը շարունակել են Ենոքավանում։ Ողջ օրը այստեղ ուժեղացված ծառայություն է իրականացրել վարչապետի անվտանգությունը:

Հիշեցնենք, «Հրապարակ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ոստիկանները` ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ խնջույքի են կազմակերպել «Ծիրանի» ռեստորանային համալիրում: Երբ հավաքույթի աղմուկը հասել է Նիկոլ Փաշինյանին, նա հաջորդ օրը վաղ առավոտյան իր մոտ է կանչել ոստիկանապետին և մեր տեղեկություններով անձամբ ցուցումներ տվել՝ ինչպես «ջրից չոր» դուրս գալ: Հաջորդ օրը ոստիկանության լրատվության բաժնից պարզաբանեցին՝ ասելով իբր ոչ թե խնջույք, այլ պաշտոնական ընթրիք է եղել»:

Մանրամասները՝ թերթի համարում։

| | |
7191 | 1
Facebook
COMMENT.am