Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.

Իրադարձություններ

Քաղբանտարկյալների և Մարտի 1-ի զոհերի հարազատների երկրորդ հայտարարությունը՝ ընդդեմ Վահրամ Ավետիսյանի թեկնածության

22:05, երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ.
Քաղբանտարկյալների և Մարտի 1-ի զոհերի հարազատների երկրորդ հայտարարությունը՝ ընդդեմ Վահրամ Ավետիսյանի թեկնածության

Կառավարության առաջարկած ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը, իր տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը»: Վահրամ Ավետիսյանի այս հայտարարության պահին հրապարակային բողոքով հանդես էինք եկել միայն մենք` քաղբանտարկյալներս և մարտիմեկյան ոճրագործության զոհերի հարազատները: Ուստի «նեղ անձնական, հատվածական և խմբային շահերով» առաջնորդվողներ վիրավորական արտահայտությամբ, Ավետիսյանն ակնհայտորեն նկատի է ունեցել մեզ` ս.թ. հուլիսի 25-ի հայտարարությունը ստորագրած քաղբանտարկյալներին և Մարտի 1-ի զոհերի հարազատներին: Ըստ այդմ, ևս մեկ անգամ պնդում ենք, որ նման նեղմիտ, պարծենկոտ և փոքրոգի անձնավորությունն իսկապես իրավունք չունի տեղ զբաղեցնելու Սահմանադրական դատարանի կազմում:

| | |
1679 | 0
Facebook