Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ. նրանց մեջ է գյուղապետի տեղակալը

21:41, երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ.
Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ. նրանց մեջ է գյուղապետի տեղակալը

Ժամեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում: Մի խումբ անձինք, ովքեր նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծել են գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին:

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում Ս. Պողոսյանը հաստատել է այս տեղեկությունը՝ մանրամասնելով. «Ես հիմա տեղափոխվում բուժհաստատություն «Աստղիկ» բժշկական կենտրոն, այս ամեն ինչը նախորդ տարվա դեպքերի ու իրադարձությունների շարունակությունն է: Ընտրություն եղավ, պարտվեցին, հիմա չեն հարմարվում, անընդհատ հրահրում են, քանի որ քֆուրը ապաքրեականացված է, իրենք իրենց համախոհներին հորդորում են, որ մեզ քֆուր անեն:

Անցած տարի սեպտեմբերին ընտրություն եղավ, նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը պարտվեց, ընտրվեց ներկայիս գյուղապետը, հիմա նախկինների թիմակիցները պայքարում են մեր դեմ, ու անընդհատ միջադեպեր են ստեղծում, անգամ դանակահարություն, էսօր էլի սկսեցին հրահրել ու կռիվ սարքել»,-ասաց գյուղապետի տեղակալը, նշելով, այսօր կրկին հայհոյել են, սկսել են քարերով ջարդել իր մեքենան»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ. նրանց մեջ է գյուղապետի տեղակալը
Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ. նրանց մեջ է գյուղապետի տեղակալը
Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ. նրանց մեջ է գյուղապետի տեղակալը
Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ. նրանց մեջ է գյուղապետի տեղակալը
10474 | 0
Facebook