Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱԱԾ-ում իմ «հերթն էլ հասավ»». Նարեկ Սամսոնյան

20:55, երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ.
«ԱԱԾ-ում իմ «հերթն էլ հասավ»». Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ-ում իմ «հերթն էլ հասավ»

Քիչ առաջ հեռախոսազանգ ստացա ՀՀ ԱԱԾ քննչական բաժանմունքից, որի ընթացքում ԱԱԾ քննիչն ինձ «ՀՐԱՎԻՐՈՒՄ էր ԱԱԾ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ» տալու: Բնականաբար, ես հրաժարվել եմ որևէ բացատրություն տալ ԱԱԾ-ին, առավել ևս որևէ աստիճանի համագործակցություն ունենալ տվյալ կառույցի, քանի դեռ ՀՀ օրենքներով պարտավորված չեմ լինի անել դա:

Ուստի, մի հատ էլ ֆեյսբուքյան գրառմամբ ֆիքսեմ` ԱԱԾ-ի և ոչ միայն ԱԱԾ-ի այլև ՀՀ բոլոր իրավապահ համակարգի մաս կազմող գերատեսչությունների հետ ես որևէ ինքնակամ համագործակցության իմաստ չեմ տեսնում և ցանկություն չունեմ: Կներկայանամ վերոգրյալ մարմիններ միայն այն դեպքում, երբ ՀՀ օրենքներն ինձ դա կպարտադրեն: Այսինքն` ուզո՞ւմ եք բացատրություն վերցնել հարուցեք քրեական գործ, ինձ տվեք մինչդատավարական կարգավիճակ և ես կգամ ցուցմունք տալու, հակառակ պարագայում խնդրում եմ ինձ այլևս չանհանգստացնել ձեր անիմաստ հեռախոսազանգերով:

Մնացեք բարյավ:

Հ. Գ. Այս կետին հասանք այն ժամանակ, երբ մենք բոլոր ուժայիններին հարգելով հեռահար բացատրում էինք, որ չի կարելի դառնալ նիկոլի ոտքի տակի փալասը, բայց նրանք չլսեցին: Հիմա արդեն գնացքը գնացել ա ու էս ամեն ինչի վերջում մեզ հրավիրողներից շատերը դատվելու են սահմանադրական կարգի տապալմանը հանցակցելու և քաղաքական պատվերներ իրականացնելու համար»:

| | |
3565 | 2
Facebook
COMMENT.am