Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ.

Միջազգային

Տիմատին հայտարարել է Black Star-ից հեռանալու մասին

19:50, երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ.
Տիմատին հայտարարել է Black Star-ից հեռանալու մասին

Ռեփեր Թիմուր Յունուսովը (Տիմատին) Instagram-ում հայտարարել է, որ լքում է Black Star լեյբլը:
     Նրա խոսքով՝ դա գործընկերների կշռադատված որոշումն է։
     «Տղաները (Black Star,- խմբ.) ցանկանում են իրենց գործում լինել «Գուգլ», «Ամազոն», իսկ ինձ ավելի մոտ է Իլոն Մասկի հայեցակարգը։ Հուսամ` հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում»,- գրել է Տիմատին:

Յունուսովը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ ինքն այժմ «ամբողջական ցանկով և առևտրային նշաններով անկախ գործակալ է»: Նա հավելել է, որ պատասխանատու չէ և այլևս չի զբաղվում ընկերության ոչ մի արտիստի հետ, ինչպես նաև ոչ մի կապ չունի ընկերության հետագա գործունեության հետ: «Ես մեծ, անկախ ծրագրեր ունեմ։ Իսկ ձեր շատ հարցերին կպատասխանի սեպտեմբերի վերջին թողարկվող իմ նոր ալբոմը»,- եզրափակել է ռեփերը։

| | |
3311 | 0
Facebook
COMMENT.am