Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայկ Սարգսյանը ՔՊ-ի ու իշխանության եթե ոչ Սաշիկն է, ապա Սաշիկի մեծ տղեն է». Համլետ Կիրակոսյան

18:50, երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ.
«Հայկ Սարգսյանը ՔՊ-ի ու իշխանության եթե ոչ Սաշիկն է, ապա Սաշիկի մեծ տղեն է». Համլետ Կիրակոսյան

Մեկնաբան Համլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ-ի ու իշխանության եթե ոչ Սաշիկն է, ապա Սաշիկի մեծ տղեն է, այսինքն՝ նույն ինքը՝ Ֆրանկլին Գոնսալեսը։

Այս պատգամավորն ամեն ինչով համապատասխանում է մերժված ռեժիմի ներկայացուցիչների մերժված վարքուբարքին ու արժեքային պատկերացումներին։ Իշխանությունն ինչքան շուտ հրաժարվի այս կերպարից, այնքան լավ իր համար։ Եթե չհրաժարվի ու Լիլիթ Մակունցի նման փեշերը փռի նրա վրա, այս ու նմանատիպ այլ կերպարները մոտ ապագայում իսկական պատուհաս են դառնալու Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի գլխին»։

| | |
3349 | 1
Facebook
COMMENT.am