Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

15:30, երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ.
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Բաքուն և Անկարան համատեղ լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանի տարածքում` համաձայն երկու երկրների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը զորավարժությունները կանցկացնեն օգոստոսի 1-5-ը՝ Բաքվում և Նախիջևանում, իսկ օդուժի մասնակցությամբ զորավարժությունները տեղի կունենան հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը` Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում ու Եվլախում: Զորավարժություններին ներգրավված կլինեն զրահատեխնիկա, զորախմբեր, հրետանային միջոցներ, ականանետներ, ռազմական ավիացիան, երկու երկրների ՀՕՊ համակարգերը:

6275 | 0
Facebook