Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանի նախկին վարչապետը 300 միլիոն դոլարի հայց է ներկայացրել շվեյցարական բանկի դեմ

15:20, երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ.
Վրաստանի նախկին վարչապետը 300 միլիոն դոլարի հայց է ներկայացրել շվեյցարական բանկի դեմ

Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին դատի է տվել շվեյցարական Credit Suisse բանկի աշխատակիցներից մեկին, գրում է Bloomberg-ը։
     Բանկի հետ դատական գործի պատճառը, որը հանդիսանում է ընթացքի մեջ գտնվող դատական գործընթացի շարունակությունը, կապված է քաղաքական գործչի ներդրումային պորտֆելի չարաշահման հետ: Հայցն ուղղվել է Սինգապուրում գտնվող Credit Suisse բանկի դուստր ձեռնարկություններից մեկի դեմ:
     Վրացական ԶԼՄ-ները գրում են, որ նախկինում միլիարդատերը կորցրել է ավելի քան 100 միլիոն դոլար՝ շվեյցարական բանկի նախկին մենեջեր Պատրիս Լեսկոդրոնի գործողությունների պատճառով: Բանկիրը, ում Վրաստանի ամենահարուստ մարդը վստահել է իր կարողությունը, 2018 թվականի սկզբին Ժնևի դատարանի կողմից դատապարտվել էր ազատազրկման՝ ստորագրությունները և գործարքները կեղծելու համար:

7377 | 0
Facebook