Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ադրբեջանցի երգիչ Ասլան Ախմադովը դիմում է պրովոկատոր ադրբեջանցիներին՝ պահանջելով դադարեցնել սադրանքները

12:35, երկուշաբթի, 27 հուլիսի, 2020 թ.
Ադրբեջանցի երգիչ Ասլան Ախմադովը դիմում է պրովոկատոր ադրբեջանցիներին՝ պահանջելով դադարեցնել սադրանքները

Քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ադրբեջանցի երգիչ Ասլան Ախմադովի կոչը․ «Մոսկվայում բնակվող ադրբեջանցի երգիչ Ասլան Ախմադովը դիմում է իր հայրենակիցներին և կոչ անում դադարեցնել բոլոր տեսակի պրովոկացիաները՝ նշելով, որ տեղացի ադրբեջանցիներին այդ կոնֆլիկտները պետք չեն, դրանք պետք են Բաքվի իշխանություններին։ Նաև ներկայացնում է իր կյանքից օրինակներ, որտեղ նշում է, որ երեկ վախեցել է խանութում ներկայանալ՝ որպես ադրբեջանցի, և մեկ օրինակ բերում, որ հայ տաքսու վարորդ է իրեն տեղափոխել, և բարեհաջող տեղ է հասցրել, ինչը ինքը գնահատում է և նշում, որ նա կարող էր տանել և վրեժխնդիր լինել այս օրերին տուժած իր եղբայների համար»։

6711 | 0
Facebook