Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

«Որևէ պատրանք չունեմ, որ Նիկոլի պնակալեզները և ինքը՝ Նիկոլը մի օր մարդ կդառնան»․ Պ․ Հայրիկյան

03:10, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
«Որևէ պատրանք չունեմ, որ Նիկոլի պնակալեզները և ինքը՝ Նիկոլը մի օր մարդ կդառնան»․ Պ․ Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնալով աւելի ակնյայտ է դառնում, թէ էս սկսնակ ճիւաղներն ինչու ամեն ինչ արեցին, որ ես չլինեմ Սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողովում։

Որեւէ պատրանք չունեմ, որ Նիկոլի պնակալեզները եւ ինքը Նիկոլը մի օր մարդ կը դառնան, ուստի իրերը կոչում եմ իրենց անունով։

Ընկերներս օգնում են մանրամասն տեղեակ լինելու, թէ ինչ է անցնում դառնում «Սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողովում»։ Պարզւում է, այս պահին մէկ հարցում միակարծութիւն («կոնսենսուս») կայ՝ մէկ հարցում։ Իրենց մոգոնած սահմանադրութեամբ Հայաստանը պէտք է լինի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ, այսինքն՝ պահպանելու են այն հիմնական փոփոխութիւնը, որն արեց Սերժ Սարգսեանը վերջին՝ կեղծուած, այլընտրանքային տարբերակը չքննարկած եւ ապօրինի«սահմանադրական փոփոխութիւնների ժամանակ։

Սա անառարկեալի ապացոյց է, որ գոնէ այս հարցում (ամենակարեւոր հարցում) Նիկոլն ու իր յանձնաժողովի անշնորհքները հանրապետականի ճորտերն են ու քաղաքական հարճերը։
     Մի պարզ տրամաբանական հարց է ծագում՝ Էլ ինչո՞ւ էիք իրենց դէմ կռիւ տալիս՝ ՄԵՐԺՈՒՄ նրանց։ Ի՞նչ էիք մերժում, եթէ պահպանում եք այն, ինչը «յեղափոխութեան» պատճառ դարձաւ։

Եւ գիտե՞ք, ինչն է ուշագրաւը․ հենց սկզբից փակում են քաղաքացու երկրի տէրը դառնալու՝ ԲԺ-ի ճանապարհը։ «Շատ հարցերում տարբեր մօտեցումներ կան, բայց պետական համակարգի տեսակէտից մէկ «ԿՈՆՍԵՆՍՈՒՍ» կայ եւ դա Հայաստանը ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆ ԹՈՂՆԵԼՈՒ ՀԱՐՑՆ Է։
     Այստեղ են ասել, այ տկարամիտներ, բա ինչու՞ եք խօսում ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ, եթէ պահում եք հնի բուն էութիւնը։

Խօսում են հարցումներ անցկացնելու, քննարկումներ կազմակերպելու, տեսակէտներ լսելու անհրաժեշտութիւնից, բայց ամենակարեւոր հարցում՝ «Սերժի կոստիւմը պահելու» հարցում, արդէն «կոնսենսուս» ունեն։ Ախր, դուք ո՞վ եք, Նիկոլի շնիկները լինելուց բացի, որ մեր ժողովրդի աչքն էլ խցկեք ձեր «լաքե»-ական «կոնսենսուսը»։

Հայաստանը կանգնած է աննախադէպ մակարդակի քաղաքական այլասերման նախաշէմիին․ նման բաներն են որ չեն ներւում ազգերին։

Եթէ գոնէ 88 թուականի մակարդակին լինէինք, այն ժամանակուայ նման մարդիկ զանգուածաբար կը գային ինձ՝ իմ ԲԺ նախագծին ընդառաջ, հանգիստ կարելի կը լինէր ի մի գալ ու ամեն բան իր տեղը դնել։ Այսինքն՝ խօսքը միայն Նիկոլի լածիրակներին չի վերաբերում, այլ իշխանութեան համար սատկած ընդդիմութեան հիմնական մասին։

Գրեթէ ոչ ոք չի մտածում քաղաքացու մասին․ բոլորի մտքում միայն իրենք են․․․»։

| | |
3916 | 2
Facebook
COMMENT.am