Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ.

Համացանց

«Իսկական գրականությունը միշտ մի կես մետր դուրս է գրականության մասին նորմայավորված պատկերացումներից». Կարեն Անտաշյան

01:10, երեքշաբթի, 28 հուլիսի, 2020 թ.
«Իսկական գրականությունը միշտ մի կես մետր դուրս է գրականության մասին նորմայավորված պատկերացումներից». Կարեն Անտաշյան

Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչքան փորձում եմ չկարդալ, չանդրադառնալ համացանցը ողողած զզվելի մեղադրանքներն ու հեգնանքն ուղղված ժամանակակից գրողների ու գրականության հասցեին, մեկ է, չի լինում չտեսնելու տալ: Ինչպե՞ս է ստացվում, որ մենք հարգում ենք ծրագրավորողին, թեպետ չենք հասկանում ծրագրավորումից, հարգում ենք պատշարին, թեպետ պատ շարել չգիտենք, հարգում գժվում ենք երաժիշտի համար, թեպետ նվագել չգիտենք, բայց այ հենց հերթը հասնում է գրողին, պարզվում է՝ մենք էնքան ենք հասկանում գրականությունից, որ կարող ենք մեր՝ իրականում մակերեսային ու ժամկետն անցած պատկերացումները սարքել ատելության բիզ ու դրանով հանել ժամանակակից գրողի աչքը, որ հանկարծ չհամարձակվի գոյություն ունենալ: Ասենք՝ դու տարիներով տքնում ես ավելի հավաստի լեզու, ավելի ազդու արտահայտչականություն և ցավոտ, չխոսկան թեմաների մասին խոսելու տեխնիկա զարգացնելու վրա, մեկ էլ ահա մի սնոբ պատգամավոր կամ մի կարդացած վարսավիր գալիս սկսում են քեզ դատել ու գնահատել ճիշտ արժեհամակարգից շեղվելու քո չափը: Պատճառն այն է, որ լավ, իսկական գրականությունը միշտ մի կես մետր դուրս է կյանքի, առնվազն գրականության մասին նորմայավորված պատկերացումներից, այն ուրիշ բան լինելու համարձակություն ունի»:

| | |
1338 | 0
Facebook