Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արայիկ Հարությունյանը՝ ընդունելության քննությունների գործընթացն ավարտելու և արդյունքների մասին

18:50, կիրակի, 26 հուլիսի, 2020 թ.
Արայիկ Հարությունյանը՝ ընդունելության քննությունների գործընթացն ավարտելու և արդյունքների մասին

«Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն 2020 թվականի միասնական ընդունելությանը հայտագրվել է 11979 դիմորդ: Քննություններին մասնակցել է 11648 դիմորդ, դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ, ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները, որից բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել են 8706 դիմորդ: Թափուր տեղերի համար երեկ ավարտված մրցույթով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը»,- անդրադառնալով ընդունելության քննությունների գործընթացին և արդյունքներին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Արդյունքում ստացվում է, որ շուրջ 12 հազար դիմորդներից, որոնք մասնակցել են ընդունելության քննություններին, դրական գնահատականներ ստացած և չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ պահպանելով իրենց գնահատականները դիմել բուհեր և ըստ էության այն համակարգը, որ այս պահին մշակում ենք, շատ քիչ հնարավորություն է տալիս, որ իրենք կարող է չընդունվեն»,-տեղեկացրել է նախարարը:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ քննությունների չափորոշիչների վերաբերյալ կեղծիքների մասին կխոսի վաղը:

Մանրամասները՝ տեսանյութում:

6023 | 0
Facebook