Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Խորենացու մսի շուկայում արձանագրվել են խախտումներ»․ ՍԱՏՄ

23:15, շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ.
«Խորենացու մսի շուկայում արձանագրվել են խախտումներ»․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է. «Խորենացու մսի շուկայում ՍԱՏՄ մշտադիտարկումը ցույց է տվել, որ տնտեսավարողներից միայն մեկն է ունեցել մսի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը: Մի քանի տեղ մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով, իսկ տաղավարներից երկուսի աշխատակիցները չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
     Կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կբացվեն ստուգումներ՝ կոնկրետ վարչական պատասխանատվություն ենթադրող հետևանքներով:

Հիշեցնենք՝ սպանդանոցային մորթի պահանջը ողջ հանրապետությունում պարտադիր է դարձել 2020թ. հուլիսի 1-ից»:

8754 | 0
Facebook