Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ոստիկանությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ձերբակալելու համար երեք ադրբեջանցու

18:05, շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ.
ՌԴ ոստիկանությունը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ձերբակալելու համար երեք ադրբեջանցու

ՌԴ Ոստիկանությունը դիմել է դատարան՝ Մոսկվայի հարավ-արևելքում տեղի ունեցած ազգամիջյան զանգվածային ծեծկռտուքի երեք մասնակիցներին ձերբակալելու համար: Նշենք, որ երեքն էլ ադրբեջանցի են: Վերջինները մասնակցել են ՀՀ քաղաքացիների հետ Մարյինոյի շրջանում տեղի ունեցած բախմանը: Հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Դատարանը ստացել է ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն) կասկածվող Համիդովի, Վալիևի և Զավիդովի նկատմամբ որպես խափանման միջոց ձերբակալումն ընտրելու մասին հետաքննության միջնորդությունները»,- հայտնել են դատարանից: Գործի քննությունը տեղի կունենա մոտ օրերս:
     Հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայի Մարյինո թաղամասում բախում էր տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների միջև, ինչի արդյունքում ձերբակալվել էր ընդհանուր 34 մարդ:

5629 | 0
Facebook