Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքների ուղղությամբ

11:55, շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ.
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքների ուղղությամբ

Իսրայելական զինված ուժերը գրոհել են Սիրիայի հարավում գտնվող ռազմական նշանակության թիրախները, գրում է Интерфакс-ը։ Տեղական ժամանակով 23:00-ին ինքնաթիռը հրթիռներ է արձակել Կունիտրա շրջանում գտնվող երեք դիրքերի ուղղությամբ: Արդյունքում սիրիացի երկու զինծառայողներ թեթև վնասվածքներ են ստացել: Բացի այդ, հարձակումը հանգեցրել է անտառային հրդեհի, հայտնել է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքների ուղղությամբ
9452 | 0
Facebook