Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների նախապատրաստվելու կոչ է անում

10:10, շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ.
ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների նախապատրաստվելու կոչ է անում

ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել նախապատրաստվել բանակցությունների՝ ռազմական ակտիվ գործողությունների նվազման ֆոնին, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով կազմակերպության պաշտոնական հայտարարությունը:

«Համանախագահները կողմերին կոչ են անում օգտվել հարաբերական անդորրից՝ նախապատրաստվելով առարկայական բանակցությունների՝ հակամարտության համար համապարփակ լուծում գտնելու նպատակով։ Բանակցությունների մեկնարկից առաջ կողմերը պետք է զերծ մնան սադրիչ հայտարարություններից և գործողություններից»,- նշվում է հայտարարության մեջ:

5132 | 0
Facebook