Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արփինե Հովհաննիսյանի օգնականը նշանակվել է կադաստրի պետի տեղակալ. «Հրապարակ»

09:15, շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ.
Արփինե Հովհաննիսյանի օգնականը նշանակվել է կադաստրի պետի տեղակալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կադաստրի պետի տեղակալ է նշանակվել Նարինե Ավագյանը։ Նա արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի օգնականն էր, երբ վերջինը ղեկավարում էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը։ Այս նշանակումն իշխող թիմում բուռն քննարկումների տեղիք է տվել․ շատերի կարծիքով՝ չի կարելի այդքան «իջնել» և նախկինում միջին օղակներում աշխատած, առավել ևս նախկինների օգնականներին բարձր պաշտոնների նշանակել։ Սա ցույց է տալիս այս իշխանության կադրային սնանկությունը»։

Մանրամասները՝ թերթի համարում։

5599 | 2
Facebook