Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՌԴ-ում ՀՀ դեսպանը կոչով դիմել է Ռուսաստանում բնակվող հայերին

08:50, շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ.
ՌԴ-ում ՀՀ դեսպանը կոչով դիմել է Ռուսաստանում բնակվող հայերին

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ այս օրերին վերլուծում են դեսպանատան թեժ գծին ստացված բոլոր տեղեկությունները, զանգերը: Կապի մեջ են համայնքների, պատվո հյուպատոսների, հյուպատոսությունների հետ։ Իրավիճակը մտահոգիչ է, բայց՝ կառավարելի, հայտնել է նա։ «Ռուսաստանի հայությանը խնդրում եմ՝ չտրվել սադրանքների: Թախանձագին խնդրում եմ այս երկու հանգստյան օրերին լինել է՛լ ավելի խաղաղասեր, չպատասխանել սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ՝ մեզ հնարավոր թշնամանք սերմանող ժողովուրդ ներկայացնելու համար»,- ասել է դեսպանը:

8121 | 1
Facebook