Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կոչ եմ անում «Freedom House» -ին, «Amnesty International»- ին և «Human Rights Watch»-ին». Մեհրիբան Ալիևա

00:50, շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ.
«Կոչ եմ անում «Freedom House» -ին, «Amnesty International»- ին և «Human Rights Watch»-ին». Մեհրիբան Ալիևա

Ադրբեջանի նախագահի տիկին, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ինստագրամյան էջում արված հրապարակմամբ կոչ է արել ամբողջ աշխարհի ադրբեջանցիներին գործել միասին՝ ընդդեմ հայերի:
     «Հարգելի հայրենակիցներ

Ինձ, ինչպես և ամբողջ աշխարհում միլիոնավոր ադրբեջանցիների, խորապես ցնցել են Լոս Անջելեսում և որոշ եվրոպական մայրաքաղաքներում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:

Ադրբեջանցիների խաղաղ հայրենասիրական ակցիաները՝ ի պաշտպանություն իրենց հայրենիքի, նախօրոք համաձայնեցված համապատասխան պետական ​​մարմինների հետ, բախվել են հայկական սփյուռքի որոշ ներկայացուցիչների կողմից ֆիզիկական բռնությունների, ագրեսիայի և քարանձավային ատելության»,- գրել է Ալիևան:

Ալևան նաև հարց է բարձրացրել՝ ինչու են Լոս Անջելեսի, Բրյուսելի և այլ քաղաքների իրավապահ մարմինները թույլ տալիս, որ հայերը կատարեն նման «վայրագություններ», ապա դիմել է միջազգային հասարակական կազմակերպություններին.

«Կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին, այդ թվում ՝ «Freedom House» -ին, «Amnesty International»- ին և «Human Rights Watch» կազմակերպությանը, որոնք հայտարարում են մարդու իրավունքների պաշտպանությունը որպես իրենց առաքելություն, արդար գնահատական ​​տալ տեղի ունեցած իրադարձություններին»:

Մեհրիբան Ալիևան նաև կոչ է արել ամբողջ աշխարհի ադրբեջանցիներին գործել միասին՝ միավորելով սփյուռքի ողջ ներուժը հայերին «հետ մղելու համար»:

«Միևնույն ժամանակ, մենք պետք է հիշենք, որ մենք չենք կարող նմանվել բարբարոսներին և ավազակներին, որոնք գործում են քարանձավային ատելությամբ և անհանդուրժողականությամբ: Մեր պայքարը պետք է իրականացվի բացառապես իրավական շրջանակներում»,- նշել է նա:

26287 | 3
Facebook