Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շատ զգայուն է Ռուսաստանի համար». Պուտին

19:15, ուրբաթ, 24 հուլիսի, 2020 թ.
«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շատ զգայուն է Ռուսաստանի համար». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակը զգայուն հարց է ՌԴ համար. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մեզ համար հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը շատ զգայուն թեմա է»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ խորհրդակցության ժամանակ քննարկվել են «ՌԴ հարաբերություններն ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, հատկապես՝ այդ երկրների սահմանին շարունակվող լարվածության համատեքստում»:

8778 | 1
Facebook