Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 15,5 միլիոնը

17:15, ուրբաթ, 24 հուլիսի, 2020 թ.
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 15,5 միլիոնը

Կորոնավիրուսի համավարակի գլխավոր էպիկենտրոնը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որտեղ վարակակիրների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 4 միլիոնը, մահացել է ավելի քան 143,8 հազար հիվանդ: Նոր վարակվածների օրական աճի ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել Հնդկաստանում, Մեքսիկայում ու Արգենտինայում, գրում է ТАСС-ը: Հարավաֆրիկյան Հանրապետությունում հիվանդների ընդհանուր թիվը գերազանցել է 400 հազարը, Պակիստանում 270 հազարը, Իրաքում վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մեկ օրում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է հիվանդության ավելի քան 247,2 հազար հիվանդ: Համավարկի բռնկվելուց ի վեր աշխարհում վարակվել է շուրջ 15,5 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 633 հազար:

4432 | 0
Facebook