Ռուսաստանն օգոստոսի 1-ից կվերսկսի միջազգային ավիահաղորդակցությունը: Թռիչքները կիրականացվեն Մոսկվայի, Մերձմոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Դոնի Ռոստովի օդանավակայաններից:
Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Առայժմ թռիչքները կվերսկսվեն Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Տանզանիայի ուղղություններով, հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: