Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ինչո՞ւ ԱԺ նախագահը չի մեկնում արձակուրդ․ «Հրապարակ»

09:00, ուրբաթ, 24 հուլիսի, 2020 թ.
Ինչո՞ւ ԱԺ նախագահը չի մեկնում արձակուրդ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 20-ին ստորագրել է խորհրդարանն ամենամյա արձակուրդ ուղարկելու որոշումը՝ 30 աշխատանքային օր։ Հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 28-ը գրեթե բոլոր պատգամավորները կգտնվեն արձակուրդում, բացառությամբ Արարատ Միրզոյանի, ով արձակուրդ չի մեկնի, և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, ով 20-ից մինչև օգոստոսի 7-ը կլինի աշխատանքային ռեժիմում։

Հայտնի է նաև, թե ինչու Միրզոյանը չի գնում արձակուրդ՝ որ հարկ եղած պահին պատգամավորներին հետ կանչի արտահերթ նիստի, գոնե մեկ նիստ անպայման կայանալու է մինչև օգոստոսի 26-ը․ ԱԺ-ն պետք է համալրի ՍԴ կազմը»։

Մանրամասները՝ թերթի համարում։

4191 | 0
Facebook