Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց»․ ՀՀ ՊՆ խոսնակ

08:50, ուրբաթ, 24 հուլիսի, 2020 թ.
«Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց»․ ՀՀ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է․ «Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։

Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց»:

4690 | 0
Facebook