Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անցել է գործի․ նրանց հասանելի են բանկային գաղտնիք համարվող տվյալները․ «Ժողովուրդ»

08:55, ուրբաթ, 24 հուլիսի, 2020 թ.
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անցել է գործի․ նրանց հասանելի են բանկային գաղտնիք համարվող տվյալները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու տարվա ընթացքում պետք է վերլուծի բոլոր դատավորների հայտարարագրերը, որոնք նրանք ներկայացնում են հանձնաժողովին: Ընդ որում, վերլուծության են ենթակա միայն 2017 թվականից սկսած ներկայացված հայտարարագրերն ու ձեռք բերված միջոցների օրինականությունը: Այս կանոնակարգումներն ուժի մեջ են մտել այս տարվա մայիսի 2-ից, և «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովում գործընթացն արդեն մեկնարկել է, եռամսյա և հինգամսյա ժամկետներում պետք է ուսումնասիրվեն ՍԴ դատավորների ու ԲԴԽ անդամների հայտարարագրերը, իսկ երկու տարվա մեջ՝ ամբողջ դատական համակարգինը:

Ընդ որում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հասու է բոլոր տվյալները ստուգելու հնարավորություն, և անգամ նրանք կարող են հասանելիություն ունենալ անձի՝ բանկային գաղտնիք համարվող տվյալներին: Բացի այդ, ուումնասիրման ենթակա է լինելու նաև պաշտոնատար անձի ոչ միայն տնօրինման ենթակա, այլ փաստացի տիրապետման տակ գտնվող գույքը, և հանձնաժողովը կուսումնասիրի նաեւ դրանք: Սակայն ևս մեկ անգամ ընդգծենք, որ վերլուծության են ենթակա միայն 2017 թվականից հետո ներկայացրած հայտարարագրերն ու տվյալները»:

Մանրամասները՝ թերթի համարում։

3862 | 0
Facebook