Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հաջողություն ասեք #AirPods-ին․ Իլոն Մասկի #Neuralink-ը թույլ կտա երաժշտությունը հաղորդել անմիջապես ուղեղին

23:00, շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ.
Հաջողություն ասեք #AirPods-ին․ Իլոն Մասկի #Neuralink-ը թույլ կտա երաժշտությունը հաղորդել անմիջապես ուղեղին

Օգոստոսի 28-ին ծրագրված է Neuralink ընկերության շնորհանդեսը, որտեղ դրա հիմնադիր Իլոն Մասկը կպատմի ուղեղի չիպավորման տեխնոլոգիայի ոլորտում վերջին նվաճումների մասին: Մինչդեռ ամերիկացի միլիարդատերը չի կարողացել խուսափել Twitter-ի մեկնաբանություններից և հայտարարել է այդ տեխնոլոգիայի հավանական հնարավորություններից մեկի մասին:
     Համակարգչային տեխնոլոգիաների մասնագետ Օսթին Հովարդը Մասկին հարցրել է, թե արդյոք հնարավոր կլինի՞ մի օր օգտագործել Neuralink ինտերֆեյսը երաժշտություն լսելու համար։ Մասկի խոսքով՝ նման հնարավորություն, իսկապես, կստեղծվի։
     Այսպիսով, հատուկ չիպի օգնությամբ ձայնային ալիքները կհասնեն դեպի ուղեղ՝ շրջանցելով ականջը և վեստիբուլյար քոքլերային նյարդը, որը պատասխանատու է լսողական ազդակների փոխանցման համար։
     Neuralink-ի դեռևս միակ շնորհանդեսը տեղի է ունեցել 2019-ին, որտեղ Իլոն Մասկը ցույց է տվել մի չիպ, որը հատուկ թելերով կմիանա ուղեղին: Այս թելերի տեղադրումը կիրականացվի ռոբոտացված սարքի միջոցով, որը նման է մեծ հյուսող մեքենայի:
     Մասկի խոսքով՝ Neuralink սարքի վաղ տարբերակները թույլ կտան վերականգնել վնասված նեյրոնային կապերն այն մարդկանց մոտ, ովքեր ունեն այնպիսի հիվանդություններ, ինչպիսին է օրինակ Փարքինսոնի հիվանդությունը:
     Մեկ այլ օգտատիրոջ հետ զրույցում Իլոն Մասկը հաստատել է, որ Neuralink տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր կլինի վերահսկել տարբեր հորմոնների, օրինակ՝ օքսիտոցինի և սերոտոնինի արտադրությունը՝ նվազեցնելով սթրեսի մակարդակը հետտրավմատիկ համախտանիշով տառապող մարդկանց մոտ:
     Neuralink-ի ղեկավարը Twitter-ի միջոցով հայտարարել է նոր տաղանդավոր ինժեներների որոնման մասին, որոնք տիրապետում են ձայնային տեխնոլոգիաներին՝ նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար։

9057 | 0
Facebook