Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Թագավորական ընտանիքի մարդասպանները փորձել են մարմինները ոչնչացնել ծծմբաթթվով

23:00, հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ.
Թագավորական ընտանիքի մարդասպանները փորձել են մարմինները ոչնչացնել ծծմբաթթվով

Ռուս վերջին կայսր Նիկոլայ II-ի և նրա ընտանիքի մարդասպաններն իրականում փորձել են ոչնչացնել իրենց զոհերի մնացորդները ծծմբաթթվով: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պատմական և արխիվային ինստիտուտի դոցենտ Եվգենի Պչելովին:
     Նրա խոսքով՝ ծծմբաթթվով դիակների ամբողջական այրման վարկածը հաստատված չէ։ Հայտնի է, որ կենսաբանական հյուսվածքների վրա նյութի կիրառումը դանդաղեցնում է հետագա այրման գործընթացը։
     Պչելովը հաստատել է, որ նշված նյութը Եկատերինբուրգի դեղատնային պահեստից տրվել է Ուրալի խորհրդի մատակարարման հանձնակատար Պյոտր Լազարևիչ Վոյկովի հրամանով (նրա պատվին Մոսկվայի մետրոյի կայարան է անվանվել), և այն ճապոնական ծծմբաթթու է եղել:
     Նա նշել է, որ մարդասպանները նպատակ են ունեցել թթվով այլանդակել մնացորդները և ոչնչացնել իրենց հետքերը։
     Փորձագետը նաև պատմել է, որ թագավորական ընտանիքի հագուստը ոչնչացվել է Գանինա Յամա լճի շրջանում՝ խարույկների վրա:

10350 | 0
Facebook