Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայ-ադրբեջանական սահմանի հրադադարի ռեժիմի խախտումներն սկսել են նվազել». Զախարովա

21:05, հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ.
«Հայ-ադրբեջանական սահմանի հրադադարի ռեժիմի խախտումներն սկսել են նվազել». Զախարովա

«Հրադադարի ռեժիմի խախտումները սկսել են նվազել, սակայն լարվածությունը շարունակում է պահպանվել հայ-ադրբեջանական սահմանին». այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հետագա էսկալացիան կանխելու համար մենք՝ որպես համանախագահներից մեկը, կոնկրետ քայլեր ենք կատարում Մինսկի խմբի շրջանակներում և գործում ենք ինքնուրույն: Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Այս շաբաթ նա քննարկել է իրավիճակը Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ: Փոխգործակցություն է իրականացվում ռազմական գերատեսչությունների միջոցով»,- ասել է նա:

Ըստ Զախարովայի՝ Երևանն ու Բաքուն տարբեր նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնք ուղղված են զինադադարի ամրապնդմանը և բանակցային գործընթացի ակտիվացմանը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան հույս ունի՝ միջազգային ուղևորությունների սահմանափակումների վերացումից հետո հնարավոր կլինի առարկայականորեն մշակել հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը:

4880 | 0
Facebook