Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Չինչինում ծնված եռյակի վիճակը լավ է. նրանցից երկուսը տղա է, մեկը՝ աղջիկ

19:05, հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ.
Չինչինում ծնված եռյակի վիճակը լավ է. նրանցից երկուսը տղա է, մեկը՝ աղջիկ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Տավուշի մարզի Չինչին գյուղում եռյակ է ծնվել։

MAMUL.am-ի թղթակիցը մանրամասներ է հայտնում Չինչինից՝ նշելով, որ մոր և փոքրիկների վիճակը լավ է. նրանք գիշերն են լույս աշխարհ եկել՝ կեսարյան հատումով: Եռյակից երկուսը տղա է, մեկը՝ աղջիկ. Ալեքսը, Արենը, Ռոզան։ Հղիությունը բնական է եղել. տղաների քաշը 1800-1700 կգ է կշռում, աղջկանը՝ 1500:

Եռյակի մայրը՝ Հեղինեն, որն աշխատում է Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում, Տավուշ գյուղից է, ամուսնացել, հարս է եկել Չինչին գյուղ:

Մեր թղթակցի փոխանցմամբ, փոքրիկները պահվում են հատուկ քյուվեզում: Նրանք դուրս կգրվեն երկու շաբաթից։

4433 | 0
Facebook