Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հերիք է կրկնեք ավլած ուղեղ շատ պաշտոնյաների դուրս տվածները»․ Վլադիմիր Պողոսյան

17:30, հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ.
«Հերիք է կրկնեք ավլած ուղեղ շատ պաշտոնյաների դուրս տվածները»․ Վլադիմիր Պողոսյան

Երգիչ Վլադիմիր Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելիներս, ինչի՞ եք տենց վառված արտիստներից ու ո՞վ ա ձեզ իրավունք տվել հաշվելու արտիստների աշխատած գումարները, Աստված ամեն մարդու յուրովի ա ստեղծել, ու իրանք մեղավոր չեն, որ բեմի մարդ են, իսկ դուք՝ ուրիշ գործի տեր:
     Եթե ձեզ թվում ա՝ արտիստների կյանքը շատ հեշտ ա ու ձեր ասած «միկռաֆոն բռնելու» համար փող են ստանում, ուրեմն դուք ինչի՞ միկռաֆոն չեք բռնում, կարողա ձեզ էլ փող տան, ձեր հորինած միլլիոններից կարողա դուք էլ աշխատեք, հետ չմնաք հանկարծ:
     Ամո՛թ ա, հերի՛ք ա ավլած ուղեղ շատ պաշտոնյաների դուրս տվածներն առանց գիտակցելու կրկնեք:
     Ձեր չարությունն ու նախանձը մենակ ձեզ ա վնասելու, մի՛ մոռացեք բումերանգի օրենքի մասին»:

7434 | 1
Facebook